Jump to content

ՀՍՀ/«ԴԻԼԻՋԱՆ» ԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԻԼԻՋԱՆ», երկօրյա թերթ, ՀԿԿ Դիլիջանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի օրգանը: Լույս է տեսնում 1958-ից (ընդհատվել է 1963—64-ին), Դիլիջանում: Լուսաբանում է կուսակցական կազմակերպությունների, արդ. ձեռնարկությունների, շինարարության, քաղաքային տնտեսության աշխատանքները, առանձին ուշադրության նվիրում առողջարանային քաղաքի կյանքին, շրջանի բնության և պատմական ու հնագիտական հուշարձանների պահպանությանը: Պատմում է Մայիսյան ապստամբությանը և Հայրենական մեծ պատերազմին դիլիջանցիների մասնակցության, ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամության, քաղաքի անվանի մարդկանց մասին: «Դ.» մշտական տեղ է հատկացնում մշակութային, կրթական ու մարզական կյանքին, հաղորդում գիտության ու տեխնիկայի, բժշկության նորույթներ: «Դ.» հաջորդել է «Ստալինյան արշավ» (1934—1951) շրջանային թերթին: