ՀՍՀ/«ԴԻՄԱԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԻՄԱԿ», կիսամսյա հանդես: Հրատարակվել է 1862-ին, Զմյուռնիայում: Խմբագիր՝ Կ. Տետեյան: Պարբերականը հիմնականում արտահայտել է եվրոպական երկրների հետ առևտրական կապեր ունեցող զմյուռնահայ վաճառականների հասարակական ձգտումները: Տպագրել է թարգմանություններ եվրոպական գրականությունից, բարոյախոսական հոդվածներ, ակնարկներ արևմտահայ կյանքի, կրթական-լուսավորական ընկերությունների մասին: Ունեցել է պահպանողական դիրքորոշում Ազգային սահմանադրության նկատմամբ: Հանդեսը ծաղրել է զմյուռնահայ կենցաղի նորամուծությունները, բուրժ. վերնախավի ցոփությունն ու պերճամոլությունը: Անդրադարձել է նաև աշխարհաբարի մշակման հարցերին:
