Jump to content

ՀՍՀ/«ԴԻՆԱՄՈ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԻՆԱՄՈ», ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համամիութենական Վ. Ի. Լենինի շքանշանակիր ընկերության հայկական հանրապետական խորհուրդ: Հիմնվել է 1925-ի դեկտեմբերի 20-ին, Երևանում: Կազմակերպիչներն էին Հ. Գարգալոյանը, Հ. Սիմոնյանը, Գ.Ալիխանյանը, Ա. Ստեփանյանը: 1931-ի հոկտեմբերին տեղի է ունեցել «Դ.»ի անդրանիկ սպարտակիադան: 1932—41-ին «Դ.» լույս է ընծայել «Սովետական Հայաստանի դինամոյական» ամսագիրը, աճող սերնդի ֆիզիկական դաստիարակության ամրապնդման համար ներդրել ՊԱՊ համալիր նոր մարզաձևը: 1935-ին կազմակերպվել է «Պատանի դինամոյական» կոլեկտիվը: 1976-ի տվյալներով այնտեղ ընդգրկված է 5000 պատանի: 1930-40-ական թթ. Հայաստանում սպորտի զարգացմանը նպաստեցին դինամոյականներ, աշխարհի և ՍՍՀՄ ռեկորդսմեններ ու չեմպիոններ Ս. Համբարձումյանը, Ռ. Մանուկյանը (ծանր աթլետիկա), Գ. Իսրայելյանը, Է. Արիստակեսյանը (բռնցքամարտ), Ս. Վարդանյանը, Ա. Կարապետյանը, Ա. Նազարյանը (ըմբշամարտ), Վ. Վասիլևան, Ա. Սոկրյուկովը (լող), 1940—70-ին՝ աշխարհի, Եվրոպայի և ՍՍՀՄ չեմպիոններ ու մրցանակակիրներ հնգամարտիկ Ի. Նովիկովը, Ն. Մուշեղյանը (ազատ ոճի ըմբշամարտ), Վ. Հովսեփյանը (թեթև աթլետիկա), Կ. Բ nu տանջյանը (հրաձգություն), Վ. Զախարենկոն (հնգամարտ), Կ. Սարոյանը, Ս. Դուրյանը (բռնցքամարտ), Ս. Քոչարյանը, Վ. Կուվշինկինը, Դ. Համբարձումյանը (ջրացատկ), Վ. Հարությունյանը (դասական ըմբշամարտ), Է. Անտոնյանը, Գ. Վարդանյանը, Բ. Բուռնազյանը (սեղանի թենիս), Ն. Ավետիսյանը (հեծանվային սպորտ), Ա. Կարագյանը (սուսերամարտ), Գ. Թորոսյանը, Ռ. Հովհաննիսյանը, Գ. Մովսիսյանը, Ա. Մելքոնյանը (ծանր աթլետիկա): Սեղանի թենիսի տղամարդկանց թիմը 1973-ին նվաճել է ՍՍՀՄ գավաթը: «Դ.»ում զբաղվում են սպորտի 22 ձևով: 1955—75-ին «Դ.» պատրաստել է ՍՍՀՄ սպորտի վաստակավոր 3 վարպետ, միջազգային կարգի 15 վարպետ, ՍՍՀՄ սպորտի 293 վարպետ, ՍՍՀՄ վաստակավոր 5 վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր 45 մարզիչ, աշխարհի՝ 8, Եվրոպայի 13 չեմպիոններ ու մրցանակակիրներ և ՍՍՀՄ 134 չեմպիոն: «Դ.» ունի մարզադահլիճներ, խաղահրապարակներ, լողավազաններ, հրաձգարաններ և այլ կառույցներ, որտեղ անցկացվում են համամիութենական ու միջազգային մրցումներ: 1973-ին «Դ.»ի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ Երևանում բացվել է ջրացատկի մանկապատանեկան առաջին դպրոցը: