Jump to content

ՀՍՀ/«ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴԻՎԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹՅԱՆ», միջնադարյան ճարտարապետական ու կոթողային հուշարձաններից քաղված բնագրերի ժողովածու: Լույս է տեսել 4 պրակ (1960—73): Առաջինը կազմել է Հ. Օրբելին, մյուսները՝ Մ. Բարխուդարյանը: Առաջինում ամփոփված են Անիի վիմագիր հիշատակարանները, երկրորդում՝ Ղափանի, Գորիսի, Սիսիանի շրջանների, երրորդում՝ Վայոց ձորի, չորրորդում՝ Սևանի ավազանի հուշարձանների արձանագրությունները: ժամանակագրական առումով այդ բնագրերն ընդգրկում են V—XVIII դդ. և կարևոր տեղեկություններ են բովանդակում պատմության, տնտեսության, իրավունքի, բանասիրության, ազգագրության և այլ հարցերի վերաբերյալ: Վիմագիր աղբյուրներից օգտվել են հայ պատմիչները, մասնավորապես՝ Ստեփանոս Օրբելյանն ու Զաքարիա Սարկավագը: XIX—XX դդ. դրանց անդրադարձել են Հ. Շահխաթունյանցը, Մ. Բժշկյանը, Ղ. Ալիշանը, Ե. Լալայանը և ուրիշներ: Առաջին վիմագրական ժողովածուն հրատարակել է Կ. Կոստանյանցը՝ 1913-ին, Պետերբուրգում: Հայկ. արձանագրությունների գիտական հրատարակման հիմքը դրել են Ն. Մառը և Հ. Օրբելին: Ա. Մանուչարյան