ՀՍՀ/«ԴԻՏԱԿ ԲՅՈՒԶԱՆԴՅԱՆ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴԻՏԱԿ ԲՅՈՒԶԱՆԴՅԱՆ», շաբաթաթերթ, ապա՝ երկշաբաթաթերթ: Լույս է տեսել 1812—16-ին, Վենետիկում: Հրատարակություն Արշարունյաց ընկերության: խմբագիրներ՝ Գ. Գապարաճյան, Մ. Փյուսկյուլյան, Մ. Ջախջախյան: Լուսաբանել է ժամանակի քաղ., ռազմ. իրադարձությունները (Նապոլեոնի արշավանքը Ռուսաստան), հաղորդել տեղեկություններ համաշխարհային անցուդարձերի, տարբեր երկրների տնտ. ու քաղ. վիճակի մասին: Տպագրել է բանասիրական, կրոնական բնույթի հոդվածներ, մշակութային լուրեր: Աշխատակցել են Խ. Սյուրմելյանը, Հ.Ավգերյանը և ուրիշներ: 1808-ին Վենետիկում հրատարակվել է նույն անունով և բովանդակությամբ թերթ (մեկ համար):
