ՀՍՀ/«ԴՊՐՈՑ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴՊՐՈՑ», ամսագիր: Լույս է տեսել 1874—1876-ին, Էջմիածնում: Խմբագիր՝ Վ. Բաստամյանց: «Դ.» արեելահայ առաջին մանկավարժական պարբերականն էր: Տպագրել է դպրոցական հրահանգներ ու տեղեկություններ, դասագրքերի գրախոսականներ, աշխարհագրական ու բնագիտական լուրեր, նշանավոր մարդկանց կենսագրականներ, գրական նյութեր աշակերտական ընթերցանության համար: Լուսաբանել է առաջավոր մանկավարժական մեթոդներ: «Դ.» կյանքի բարեփոխման միջոց է համարել լուսավորության տարածումը և զգալի դեր է կատարել կրթության բարելավման գործում: Աշխատակցել են Ղ. Աղայանը, Ս. Մանդինյանը, Ա. Սեդրակյանը, Ս. Բաբայանը և ուրիշներ: Վ. Երկանյան
