Jump to content

ՀՍՀ/«ԴՎԻՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԴՎԻՆ», տեսակավոր կոնյակ: Մշակվում է 1945-ից, Երևանի կոնյակի գործարանում: Թնդությունը՝ 50 ծավ. շաքարայնությունը՝ 0,7: Մուգ ոսկեգույն է, ունի ներդաշնակ փայլ, վանիլի նուրբ երանգ: Պատրաստվում է ավելի քան 10 տարվա հնացրած կոնյակի սպիրտներից: Համամիութենական և միշազգային մրցույթներում ու համտեսներում արժանացել է 7 ոսկե և 2 արծաթե մեդալի: