ՀՍՀ/«ԴՐԱԶՐԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԴՐԱԶՐԿ», տարեգիրք: Լույս է տեսնում 1967-ից, Անթիլիասում (Լիբանան): Խմբագիր՝ Տ, Փանոսյան: Հրատարակություն Կիլիկիո կաթողիկոսության Հայ եկեղեցու կիրակնօրյա դպրոցների (Հ.Ե.Կ.Դ.): Տպագրում է ժամանակակից և դասական հայ գրողների գործերը, գրականագիտական և պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, լուսաբանում սփյուռքահայ կրոնական և մշակութային կյանքը, տեղեկություններ հաղորդում հայկ. վարժարանների մասին, անդրադառնում երեխաների դաստիարակության խնդիրներին: Տարեգիրքը պատմում է ազգային սովորույթների, ժողովրդական ավանդությունների մասին, ներկայացնում հայ արվեստագետներին: «Դ.» լայն տեղ է հատկացնում Հ. Ե. Կ. Դ-ի գործունեությանը: Ունի անգլ. բաժին: 1961—62-ին Բեյրաթում հրատարակվել է նույն անունով պարբերաթերթ:
