Jump to content

ՀՍՀ/«ԵՂԲԱՅՐԱՍԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՂԲԱՅՐԱՍԵՐ», քաղաքական, բանասիրական տասնօրյա լրագիր: Հրատարակվել է (վիմատիպ) 1862—63-ին, Կալկաթայում: խմբագիր՝ Ե. Տեր-Հարությունյան: Լուսաբանել է քաղ. իրադարձությունները, հայկ. գաղութների առօրյան, Թուրքիայում կատարվող դեպքերը (Զեյթունի և Վանի շարժումներ): Լայն տեղ է հատկացրել Նոր Ջուղայի հայկ. կյանքի իրադարձություններին: Հայ ժողովրդի ազատագրության և գոյատևման հարցում ցույց է տվել Ռուսաստանի վճռական դերը: Հնդկաստանում և այլուր հայերի ուծացման դեմ պայքարի հիմնական ուղին «Ե.» համարել է ազգային մշակույթի պահպանումն ու զարգացումը: Արժեքավոր են հանդեսի տպագրած Ե. Տեր-Հարությունյանի «Դպրատունք ի Ջուղա» (1862, N 8) ուսումնասիրությունը, հայ պարբերականներից կատարած արտատպումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի և Նոր Ջուղայի առաջին օրիորդաց վարժարանի մասին գրված նյութերը: