ՀՍՀ/«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԼԻԳԱ»
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԼԻԳԱ», հայկական երաժշտական ընկերություն: Կազմակերպվել է 1908-ին, Թիֆլիսում, Ռ. Մեյիքյանի և U. Մանուկյանի նախաձեռնությամբ: Հիմնականում ընդգրկել է Թիֆլիսի հայկ. հանրակրթական դպրոցների երգ-երաժշտության դասատուներին: Նպատակն էր՝ դպրոցների համար ստեղծել գեղարվեստական բարձր արժանիքներով, պարզ ու մատչելի մանկական երգեր, կանոնավորել երաժշտության դասավանդումը: «Ե. լ.»ի ջանքերով կազմվել են դասագրքեր (Ռ. Մելիքյանի և Ա. Մանուկյանի «Երաժշտական այբբենարան»ը ևն), մանկական երգերի ժողովածուներ (Ա. Մանուկյանի «փնջիկ» տետրերը են), մշակվել մեթոդական ցուցումներ, կազմակերպվել ցուցադրական դասեր, աշակերտների ուժերով բեմականացվել են մանկական օպերաներ և երաժշտական պատկերներ: Դադարել է գործելուց 1912-ին, միավորվելով նորաստեղծ՝ Թիֆլիսի հայոց երաժշաական ընկերությանը: Մ. Մուրադյան
