Jump to content

ՀՍՀ/«ԵՐԳԵՀՈՆԻ ԿԵՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԳԵՀՈՆԻ ԿԵՏ» (գերմ. Orgelpunkt), երաժշտական բազմաձայն հյուսվածքում շարունակաբար պահվող (կամ կրկնվող) գերազանցապես ստորին ձայնը, որի ֆոնի վրա հնչում են ինքնուրույն մեղեդիներ կամ փոփոխվող համահնչյուններ: Դասական երաժշտության մեջ կիրառվել են լադի I տոնիկային և V դոմինանտային աստիճանի, երբեմն էլ կրկնակի (I և V աստիճանների.) «Ե. կ.»եր, որոնցից առաջինն ու վերջինը հանգիստ վիճակ, իսկ երկրորդը լարվածություն արտահայտող միջոց է: Նոր երաժշտության մեջ գործածական են լադի գրեթե րոլոր աստիճանների «Ե. կ.»եր: Գոյություն ունի նաև կողմնակի հնչյուններով զարդարուն «Ե. կ.»: Տես նաև Ձայնառություն: Ռ. Աթայան