ՀՍՀ/«ԵՐԳ ԵՐԳՈՑ»
«ԵՐԳ ԵՐԳՈՑ» (եբրայերեն՝ «Շիր հա շիրիմ»), սիրային հնագույն երգերի ու բանաստեղծությունների ժողովածու: Աստվածաշնչի գլուխներից մեկը: Քրիստոնեական ավանդությունը այն վերագրում է հին եբրայեցիների արքա Մողոմոնին, որը սիրո երգեր է ձոնել կնոջը՝ Սուլամիթին: «Ե. ե.» ամբողջացել ձևավորվել է մ. թ. ա. Ill դ., սակայն բանահյուսական ակունքներն ավելի վաղ շրջանից են: Ընդգրկում է նաև հին եբրայական հարսանեկան արարողական երգեր: «Ե. ե.»ի սիրային բովանդակությունը հետագայում մերժվել է. վաղ քրիստոնեության շրջանից այն ընկալվել է իբրև Քրիստոս-փեսայի և հարս-եկեղեցու փոխաբերություն-պատկեր, որ ընդունված այլաբանություն է ավետարանական գրքերում և միջնադարյան գրականության մեջ: «Ե. ե.»ի քնարականությունը, աշխարհիկ պատկերների ու զգացմունքների ինքնատիպությունը, սիրո, բնության գովերգումը ներշնչանքի աղբյուր են եղել միջնադարի և հետագա դարերի համաշխարհային շատ ստեղծագործողների համար: Ռուս գրականության մեջ հայտնի են Գ. Դերժավինի «Սողոմոն և Սուլամիթ» կանտատը, Ն. Ռիմսկի-Կորսակովի «Հրեական երգեր»ը, Ա. Ռուբինշտեյնի «Սուլամիթ» օպերան: Հայ իրականության մեջ «Ե. ե.» հետքեր է թողել միջնադարյան տաղերգության (Գրիգոր Նարեկացի, Գրիգորիս Աղթամարցի) վրա: «Ե. ե.»ի ստեղծագործական օգտագործման նմուշ է Պ. Սևակի համանուն պոեմը: Մ. Ավդալբեգյան
«ԵՐԳ ԻՄ ՍԻԴԻ ՄԱՍԻՆ» («El cantar de Mio Cid»), իսպանական էպիկական պոեմ: Ստեղծվել է 1140-ին՝ անհայտ երգիչ Խուգլարի կողմից: Պահպանվել է 1307-ի ոչ լրիվ գրառումը: Պոեմում երգվում են ազգային հերոս Ռոդրիգո Դիաս դե Բիվարի (1026-ի և 1043-ի միջև—1099) քաջագործությունները հայրենիքի ազատագրության համար մղված պայքարում: Թշնամին, գնահատելով նրա քաջությունն ու վեհանձնությունը, Սիդ (արաբ, սաիդ կամ սեիդատեր) անունն է տվել նրան: Պոեմը իսպանական ժողովրդի ազատասիրության ու հայրենասիրության խորհրդանիշն Է: Այն դարձել է թատերական ստեղծագործությունների աղբյուր (Գիլյեն դը Կաստրո, «Սիդի պատանեկությունը», Պիեո Կոռնեյլ, «Սիդ»): «ԵՐԳ ՌՈԼԱՆԴԻ ՄԱՍԻՆ» («Chanson de Roland»), ֆրանսիական միջնադարյան դյուցազներգություն (1100—25): Հիմքը կոմս Ռոլանդի անձնուրաց սխրագործությունն է: Նա 778-ին մասնակցել է Կառլոս Մեծի Իսպանիա կատարած արշավանքին և լեռնցի բասկերի դեմ մղված ճակատամարտին: Ռոլանդը զոհվել է ֆրանս. զորքերի վերջապահ գունդը պաշտպանելիս: էպոսը համաշխարհային դյուցազներգական գրականության գլուխգործոցներից է, որտեղ հայրենիքի սերը, հավատարմության զգացումն ու խիզախության վեհությունն արտահայտված են զուսպ, քնարական շնչով և համապարփակ ընդհանրացումներով: Այս թեման Վերածննդի դարաշրջանում օգտագործել են Մ. Բոյարդոն («Սիրահարված Ռոլանդը», 1486) և Լ. Արիոստոն («Մոլեգին Ռոլանդը», 1532): «Երգը» առաջին անգամ տպագրվել է փարիզում, 1837-ին
Երկ. Ռոլանդի երգը, Վնտ., 1925:
