Jump to content

ՀՍՀ/«ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ», օրաթերթ, ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի օրգան: Լույս է տեսնում 1957-ից, Երևանում: խմբագիրներ՝ Ա. Երիցյան (1957—58), Գ. Առաքելյան (1958—1959), Բ. Անանիկյան (1959—63), Վ. Սաո-գըսյան (1963—66), Ս. Ավետիսյան (1966—1971), Մ. Սարգսյան (1971—75), Կ. Ազարյան (1976-ից): Լուսաբանում է ՀՍՍՀ մայրաքաղաքի կուսակցական և սովետական մարմինների գործունեությունը, արդ. ձեռնարկությունների, գիտահետազոտական հիմնարկությունների, մշակութային օջախների, ուսումնական հաստատությունների աշխատանքները: Լայն տեղ է հատկացնում սոցիալիստական ինտերնացիոնալիզմի հարցերին (բարեկամ քաղաքների մրցություն, անդրկովկասյան հանրապետությունների մայրաքաղաքների երեկոյան թերթերի համատեղ համարներ ևն), առաջավոր ձեռնարկությունների փորձի փոխանակմանը, անդրադառնում է առևտրի, տրանսպորտի, կապի, բնակչության բուժսպասարկման խնդիրներին: Ունի թղթակցական լայն ակտիվ, աշխատակցում են արդյունաբերության և մշակույթի բնագավառների լավագույն ներկայացուցիչները: Տպագրում է նյութեր քաղաքի մշակութային և մարզական առօրյայի մասին, գրախոսություններ, բժշկական և իրավաբանական խորհրդատվություններ, ընթերցողների նամակներ: 1957—64-ին լույս է տեսել «Երևան» անունով: Ս Սարգսյան