ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆ» ԹԵՐԹ ԱԹԵՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐԵՎԱՆ», շաբաթական, ապա եռօրյա առաջադիմական թերթ: Հրատարակվել է 1944-ին, Աթենքում: Խմբագիր՝ Վ. Դաքեսյան: Լուսաբանել է քաղ. իրավիճակը Հունաստանում ֆաշիզմի ջախջախումից հետո, հրապարակել է Սովետական Միության հաղթանակը փառաբանող նյութեր: Տպագրել է հոդվածներ հունահայ գաղութում ազգային-գրական գործը վերակազմակերպելու, Սովետական Հայաստանի հետ կապը ամրապնդելու վերաբերյալ: Լայն տեղ է հատկացրել գեղարվեստական ստեղծագործություններին, բարձրացրել դպրոցական-մանկավարժական հարցեր:
