Jump to content

ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆ» ԹԵՐԹ ՍՈՖԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԵՎԱՆ», գրական, քաղաքական և հասարակական շաբաթաթերթ: Բուլղարահայ «Երևան» մշակութային միության կենտրոնական վարչության օրգանը: Լույս է տեսնում 1944-ից, Սոֆիայում: Խմբագիրներ՝ Ս. Փաչաճյան, Բ. Թյուֆենկճյան, Կ. Օրմանճյան: Պրոպագանդում է մարքս-լենինյան տեսությունը, լուսաբանում Բուլղարիայում սոցիալիզմի կառուցման ընթացքը, պայքարում հանուն բուլղարասովետական բարեկամության ամրապնդման: Ակնարկներով, դիմանկարներով, հոդվածներով ընթերցողներին է ներկայացնում բուլղարահայ գիտնականներին, հասարակական գործիչներին, մշակույթի ներկայացուցիչներին: Տպագրում է ԲԿԿ ԿԿ-ի և Բուլղարիայի կառավարության որոշումները, տեղեկություններ ներքին ու արտաքին քաղաքականության մասին: Կատարում է արտաապումներ հանրապետական մամուլից, պատմում ֆաշիզմի դեմ պայքարում զոհված բուլղար և հայ հերոսների մասին: «Ե.» արտացոլում է Սովետական Հայաստանի տնտեսության, արդյունաբերության, գիտության և արվեստի հաջողությունները, տպագրում արձակ և չափածո գործեր: Ջ. Ղասաբյան