Jump to content

ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆ» ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԵՎԱՆ», հայկական մշակութային միություն Բուլղարիայում: Ստեղծվել է 1944-ին, բուլղարահայ հակաֆաշիստների և առաջադիմական ուժերի ջանքերով (կենտրոնական վարչության նախագահ՝ Գ. Գաբրիելով, քարտուղար.՝ Մ. Խաչիկյան): Մասնաճյուղեր ունի րուլղարահայ համայնքներում: Երգի, պարի, թատերական և այլ խմբեր տարածում ու պրոպագանդում են ազգային մշակույթը, լայն համբավ ունեն Կոլարովգրադի երգի-պարի անսամբլը, Ռուսչուկի «Կոմիտաս», Պլովդիվի «Արամ Խաչատրյան», «Երևան» երգչախմբերը, որոնք բազմիցս հաղթել են մրցույթներում, արժանացել կառավարական պարգևների: «Ե.»ի նախաձեռնությամբ 1946-ի ամռանը կազմակերպվեց շուրջ 6 hq. բուլղարահայերի ներգաղթը Սովետական Հայաստան: «Ե.» բուլղարահայերին կապում է մայր հայրենիքի հետ, իր անդամներին դաստիարակում հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության ու սոցիալիզմի գործին նվիրվածության ոգով: Կ. ճինգոզյան