Jump to content

ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆՎՈՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆՎՈՐ», օրաթերթ: ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երևանի քաղկոմի և ՀԱՄխ-ի օրգան: Հրատարակվել է 1934-ին, Երևանում: խմբագիր՝ Տ. Խորունի: Լույս է տեսել «Բանվորական Երևան» (1933—1934) և «Հարվածային բանվոր» (1933—1934) թերթերի փոխարեն: Լուսաբանել է արդյունաբերության ղեկավարումը կատարելագործելու, գիտության և տեխնիկայի նվաճումները մասսայականացնելու և արտադրության մեջ արմատավորելու խնդիրները: Անդրադարձել է գյուղի նկատմամբ բանվորական կոլեկտիվների ստանձնած շեֆական պարտականությունների կատարման ընթացքին, տպագրել մամուլի տեսություններ, բանգյուղ թղթակիցների ինֆորմացիաներ: «Ե. բ.»ին հաջորդել է «խորհրդային Հայաստան» (երեկոյան հրատարակություն, 1934—35): Հ. Ֆելեքյան