Jump to content

ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ», շաբաթաթերթ: Երեանի պետական համալսարանի ռեկտորատի, կուսակցական, արհմիութենական և ԼԿԵՄ կոմիտեների օրգան: Լույս է տեսնում 1955-ից, Երևանում: Առաջին ուսանողական պարբերականն է Սովետական Հայաստանում: Լուսաբանում է համալսարանի առօրյան, պայքարում ուսման առաջադիմության, գաղափարական, դաստիարակչական, գիտահետազոտական աշխատանքների կատարելագործման համար: Տպագրում է ուսանողների զեկուցումներ, դիպլոմային աշխատանքներ, գրական փորձեր: Կապի մեջ է ՍՍՀՄ մյուս բուհերի թերթերի խմբագրությունների հետ: Պատմում է «Կռունկ» միջազգային կապերի երիտասարդական ակումբի գործունեության, համալսարանում սովորող արտասահմանյան և սփյուռքահայ ուսանողների կյանքի մասին: «Ե. հ.» հաջորդել է «Նոր ուսանող» (1924), «Պրոլետարական ուսանող» (1928, ձեոագիր), «Նոր կադրեր» (1929—1930), «Հարվածային ուսանող» (1933—1937) և «Սովետական ուսանողություն» (1950—55) թերթերին: Վ. Մաղալյան