Jump to content

ՀՍՀ/«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ», երկօրյա երգիծական թերթ: Հրատարակվել է 1883—86-ին, Երևանում: խմբագիր-հրատարակիչ՝ Է. Տեր-Գրիգորյանց: Փորձել է փոքրածավալ, դյուրըմբռնելի նյութերով օգնել գրագիտության տարածմանը, ծաղրել է կենցաղի բացասական կողմերը: Տպագրել է ուսումնական, եկեղեցական և այլ լուրեր, վիճակագրական տվյալներ փոստային առաքումների, սննդամթերքների գների մասին, եղանակի տեսություն: Տեղ է հատկացրել թատերական նորույթներին, հանդես եկել հայկ. պարբերականներին օգնություն կազմակերպելու նախաձեռնությամբ: