ՀՍՀ/«ԵՐԵՔ ՄԻԱՊԵՏՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ»
«ԵՐԵՔ ՄԻԱՊԵՏՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ», Ռուսաստանի, Գերմանիայի և Ավստրո-Հուն-գարիայի՝ XIX դարի 70—80-ական թթ. դաշինքը: Սկզբում կնքվել է երկկողմ համաձայնություն, 1873-ի մայիսի 25 (հունիսի 6) ին, Շյոնբրունում (Ավստրո-Հունգարիա)՝ Ալեքսանդր 11-ի և Ֆրանց-Իոսիֆի միջև: 1873-ի հոկտ. 11(23) ին նրանց միացել է Վիլհելմ I: Միապետները պարտավորվել են խորհրդակցել տարաձայնությունների, չորըորդ պետության հարձակման սպառնալիքի դեպքում, պաշտպանել խաղաղությունը եվրոպայում: Պայմանավորվող երկրների քաղ. նպատակները տարբեր էին. Գերմանիան խոչընդոտում էր Ռուսաստանի մերձեցմանը Ֆրանսիային, Ռուսաստանը արմ. սահմանների անվտանգության որոշ երաշխիք էր ստանում և ջանում խանգարել Գերմանիայի մերձեցմանը Ավստրո-Հունգարիային, վերջինս էլ հույս ուներ կանգնեցնել ցարիզմի թափանցումը Բալկաններ: Դաշինքը չվերացրեց նրանց հակասությունները և 1880-ական թթ. վերջերին փաստորեն կազմալուծվեց:
