ՀՍՀ/«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՈԼՇԵՎԻԿ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՈԼՇԵՎԻԿ», հնգօրյա թերթ: Անդրլենկոմերիտմիության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզկոմի օրգան: Լույս է տեսել 1935—41-ին, Ստեփանակերտում: Հոդվածներ է նվիրել գյուղատնտեսությանն ու արդյունաբերությանը, անդրադարձել մարզի արտադրական նվաճումներին, պայքարել աշխատավորությանը կոլեկտիվիզմի և սոցիալիստական գիտակցության ոգով դաստիարակելու համար: «Ե. Բ.» հաղորդել է «Երիտասարդ լենինյան» (1924—25, հավելված «Խորհրդային Ղարաբաղ»ի) և «Լեներիտ» (1928—31) թերթերին:
