Jump to content

ՀՍՀ/«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՈՒՆԻՍՏ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՈՒՆԻՍՏ», եռօրյա, սկզբում՝ շաբաթաթերթ: Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության Կենտկոմի և Երևանի գավառային կոմիտեի օրգան: Լույս է տեսել 1921 — 1923-ին: Խմբագիրներ՝ Ն. Խերանյան,

Տ. Խորունի, Հ. Եկավյան: Արտացոլել է հանրապետության կոմերիտական բջիջների աշխատանքը, տպագրել հաղորդումներ սովետական հանրապետությունների կոմերիտական կյանքի, արտասահմանյան երկրների երիտասարդության առօրյայի ու պայքարի մասին: «Ե. կ.»ի առաջին համարներն առանձին էջով տպագրվել են ՀԿԿ Կենտկոմի օրգան «Կոմունիստ» թերթում: «Ե. կ.»ով սկզբնավորվում է Սովետական Հայաստանի կոմերիտական մամուլը: