ՀՍՀ/«ԵՐԿԻՐ» ՊԱՐԲԵՐԱԳԻՐՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐԿԻՐ», գրականության և արվեստի պարբերագիրք: Հրատարակվել է 1956—1959-ին, Հալեպում: Պատասխանատու խմբագիրներ՝ Մ. Գուշակճյան, Հ. Գույումջյան: Տպագրել է Մերձավոր Արևելքում ապրող հայ գրողների չափածո և արձակ ստեղծագործությունները, մանկավարժական ու գիտական հոդվածներ, գրախոսություններ, նյութեր արվեստի ու մշակույթի գործիչների մասին: Պատկերել է հալեպահայ մշակութային կյանքը: Նպատակ ունենալով հայ ընթերցողին ծանոթացնել արաբ. գրականությանը՝ լայն տեղ է հատկացրել արաբ գրողների (Ահմեդ Ֆեհմի, Աբդալ Ռահման Էլ-Խամիսի, Լուեյ Տերվիշ, Զորշ Թարապիշի և ուրիշներ) կյանքին ու գործերին: «Ե.» եղել է հայրենաբաղձ հայերի ընդհանուր միության «Դեպի երկիր» (1945—47, 1949) պարբերագրքի շարունակությունը:
