ՀՍՀ/«ԵՐԿԻՐ» ՕՐԱԹԵՐԹ
«ԵՐԿԻՐ», քաղաքական, գրական և հասարակական օրաթերթ: Լույս է տեսել 1919—22-ին, Կ. Պոլսում: Հնչակյան կուսակցության օրգան: Խմբագիրներ՝ Վ. Զեյթունցյան, Հ. Գալճյան, Է. Չոփուրյան: Արտացոլել է Մերձավոր Արևելքի քաղ. իրավիճակը, հույն-թուրքական պատերազմը, Կիլիկիայի ու Զմյուռնիայի դեպքերը, Կ. Պոլսի հայության արտագաղթը, քննադատել արևմտյան երկրների դիվանագիտությունը: «Ե.» ողշունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, օգնել ամրապնդելու գաղութի կապը հայրենիքի հետ, հանդես է եկել դաշնակցության գաղափարախոսության և գործունեության դեմ: Տպագրել է Վ, Ի. Լենինի ճառը Սովետների IX համագումարում, «Մարտնչող մատերիալիզմի մասին» հոդվածը, նյութեր Անդրկովկասի Ֆեդերացիայի կազմավորման վերաբերյալ, հայ հեղինակների ստեղծագործություններ, թարգմանություններ: Աշխատակցել են Ս. Քարյանը, Մ. Օշինը (Ուզունյան), Վ. Թոթովենցը, Հ. Պողոսյանը և ուրիշներ: Մ. Բաբլոյան
