ՀՍՀ/«ԵՐԿՈՒՆՔ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐԿՈՒՆՔ», քաղաքական եռօրյա թերթ: Հունահայ գաղութի հնչակյանների ոչ պաշտոնական օրգան: Լույս է տեսել 1922—23-ին, Աթենքում: Խմբագիր՝ Հ. Գասպարյան: Թերթը հանդես է եկել Սովետական Հայաստանի պաշտպանությամբ, լուսաբանել նրա տնտ. ու մշակութային նվաճումները: Լայն տեղ է հատկացրել Հունաստանում և հարևան երկրներում ապաստանած հայ գաղթականների ու որբերի ճակատագրին, հայրենադարձության հարցերին: «Ե.» տպագրել է նաև միջազգային լուրեր, տեղեկություններ Հունաստանի ներքին կյանքի մասին:
