ՀՍՀ/«ԵՐԿՐԱԳՈՒՆՏ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐԿՐԱԳՈՒՆՏ», քաղաքական, գրական և գիտական շաբաթաթերթ: Նուպար-Շահնազարյան վարժարանի սաների հրատարակությունը: Լույս է տեսել 1870—71-ին, Կ. Պոլսում: Խմբագիր-տնօրեններ՝ Ս. Միքայելյան, Հ. Իփեքճյան: Տպագրել է հոդվածներ արևմտահայ հասարակական կյանքի վերաբերյալ, հրապարակախոսական նյութեր, պատմա-աշխարհագրական, տեղագրական, հնագիտական ուսումնասիրություններ: Անդրադարձել է կրթական-մանկավարժական խնդիրներին, ներկայացրել արևմտահայ երիտասարդ ստեղծագործողների արձակ և չափածո գործերը, նմուշներ եվրոպական գրականությունից: Պարբերականին աշխատակցել են վարժարանի սաները՝ Ա. Լուսինյանը, Մ. Չերազը, Հ. Պահլավունին և ուրիշներ:
