Jump to content

ՀՍՀ/«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՍԻԶՆԵՐ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՍԻԶՆԵՐ», Երուսաղեմի թագավորության օրենքների ժողովածու: Բաղկացած է երկու մասից. Վերին և Ստորին Ատյանի ասիզներ: Մեզ է հասել XIII դ. Կիպրոսում կազմված օրինակը՝ օրենսդիրներ Ֆիլհպ Նավարացու և Ժան դ’Իբելենի խմբագրությամբ: «Ե. ա.» փորձի հիման վրա նշված իրավական նորմեր են, այսինքն՝ դատավորների արձանագրած դեպքեր ու դեպքերի մշակումներ՝ պատճառաբանված փաստարկներով և վկայակոչումներով: Դրանք կարգավորել են թագավորի և նրա վասալների փոխհարաբերությունները՝ կապված ավատի և դրա դիմաց կատարվող զինվորական ծառայության հետ: «Ե. ա.»ում ավելի շատ թագավորի պարտականություններն են նշված, քան իրավունքները: «Ե. ա.» օգտագործվել են նաև Կիլիկիայի հայկական պետությունում՝ կարգավորելու համար ֆեոդալական հողատիրական հարաբերությունները: Ս. Բոռնազյան