ՀՍՀ/«ԵՐՋԱՆԻԿ ՀՈՒՅՍ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐՋԱՆԻԿ ՀՈՒՅՍ», կրոնական ամսագիր: Հայ հոգևոր եղբայրների (ավետարանական եղբայրության եկեղեցի) հրատարակություն: Լույս է տեսել 1961 — 1971-ին, Բուենոս Այրեսում: Խմբագիր՝ Հ. Ապաճյան (1965-ից՝ խմբագրական մարմին): Տպագրել է կրոնա-բարոյական բնույթի արձակ և չափածո գործեր, հոդվածներ Հարավային Ամերիկայում քրիստոնեության տարածման պատմության վերաբերյալ, նյութեր Բուենոս Այրեսի «Հայ ավետարանական ռադիո-ժամ»ի հաղորդումներից:
