ՀՍՀ/«ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀ», «Երրորդ աշխարհի երկրներ», երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում և ետպատերազմյան տասնամյակներում քաղաքական անկախություն ձեոք բերած նախկին գաղութների ու կախյալ երկրների պայմանական անվանումը արտասահմանյան տնտեսագիտական ու քաղաքական գրականության մեջ: Այդ տերմինաբանությամբ փորձ է արվում աշխարհն արհեստականորեն բաժանել երեք «ճամբարի»՝ սոցիալիզմի, կապիտալիզմի և երրորդ աշխարհի: Սովետական գրականության մեջ նույնպես երբեմն օգտագործվում է «Ե. ա.» տերմինը՝ նկատի ունենալով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի քաղ. ու տնտ. անկախ զարգացման ուղին թևակոխած երկրները (տես նաև Զարգացող երկրներ):
