Jump to content

ՀՍՀ/«ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ («Նորին կայսերական մեծության սեփական գրասենյակի» երրորդ բաժանմունք), քաղաքական հետախուզության և հետաքննության մարմին ցարական Ռուսաստանում: Ստեղծել է Նիկոլայ I, 1826-ին: Բաղկացած էր հինգ բաժնից (էքսպեդիցիաներից), որոնք իրականացնում էին հեղափոխական կազմակերպությունների և հեղափոխականների գործունեության, աղանդավորների և քրեական հանցագործությունների, ինչպես և բանտերի հսկողությունը, հետևում Ռուսաստանում բնակվող օտարերկրացիներին, զբաղվում գյուղացիական հարցով (1872-ից վերջինս հանվեց «Ե. բ.»ի հսկողությունից), տնօրինում (մինչև 1865) գրաքննությունը: Գործադիր մարմինը ժանդարմների հատուկ կորպուսն էր, որի ղեկավարն էր «Ե. բ.»ի գլխավոր պետը: 1880-ին «Ե. բ.» վերացվեց: Նրա ֆունկցիաները, ինչպես նաև ժանդարմների հատուկ կորպուսը, անցան ներքին գործերի մինիստրության ոստիկանության դեպարտամենտին: