ՀՍՀ/«ԵՓՐԱՏ» ՀԱՆԴԵՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԵՓՐԱՏ», գրական, գիտական և քաղաքական կիսամսյա հանդես (1913-ից՝ ամսագիր): Եփրատ կոլեջի հրատարակություն: Լույս է տեսել 1909—14-ին, Խարբերդում: Խմբագիր՝ Կ. Սողիկյան: Պատկերել է կրթական հաստատության առօրյան, տպագրել սաների և շրջանավարտների գրական, պատմական և կրոնական բնույթի աշխպաանքները, պատմել կոլեջի սեյսմիկ կայանի գործունեության մասին, հաղորդել բժշկ., աշխարհագրական և ճանապարհորդական տեղեկություններ:
