Jump to content

ՀՍՀ/«ԶԱԴՈՆՇՉԻՆԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԶԱԴՈՆՇՉԻՆԱ», XIV դարի վերջի ռուս, գրական հուշարձան, որը պատմում է Կուլիկովյան ճակատամարտի մասին (1380): «Զ.»ի հեղինակն է ռյազանցի Սոֆոնիեն: Գրի է առնվել XV դ.: «Զ.»ի մեջ, լայնորեն օգտագործված է «Ասք Իգորի ճակատամարտի մասին» վիպերգը. դա բացատրվում է երկու ստեղծագործությունների գաղափարական ընդհանրությամբ, սակայն գեղարվեստական առումով «Զ.» ինքնուրույն գործ է: