Jump to content

ՀՍՀ/«ԶԱՆԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ 1925—1926

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԶԱՆԳ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ: Հրատարակվել է 1925—1926-ին, Սոֆիայում Խմբագիր` Գ. Գույումճյան: Լուսաբանել է Բուլղարիայի և այլ հայ գաղթավայրերի կյանքը, միջազգային իրադարձությունները: Ունենալով հնչակյան ուղղություն` հանդես է եկել դաշնակցության դեմ: Բալկաններում բնակվող հայությանն իրազեկ է պահել Սովետական Հայաստանի բարգավաճմանը, քաջալերել հայրենադարձությունն ու վերաշինաց միությունների աշխատանքը, դատապարտել դեպի արևմտյան երկրներ կատարվող արտագաղթը: Տպագրել է թարգմանություններ բուլղար գրականությունից, նպաստել բուլղար և հայ ժողովուրդների մերձեցմանը: