ՀՍՀ/«ԶԱՆԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ 1933—34
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԶԱՆԳ», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1933—34-ին, Մարսելում (1933-ի նոյեմբերից) և Փարիզում (1934-ի հունիսից): Օրգան հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի: Տնօրեն-խմբագիր` Վ. Կյոքճյան: Լուսաբանել է սփյուռքահայ, հիմնականում` ֆրանսահայ կյանքը: Դրական կողմնորոշում ունենալով Սովետական Հայաստանի նկատմամբ` նրա զարգացումն ու բարգավաճումը համարել է սփյուռքահայության գոյության միակ կռվանը: Պրոպագանդել է ՀՕԿ-ի գործունեությունը, քաջալերել հայրենադարձությունը, պայքարել դաշնակցության ու նրա մամուլի դեմ: «Զ.»ի ինֆորմացիոն բաժինը հարուստ է միջազգային-քաղաքական լուրերով, այդ թվում` Գերմանիայում իշխանության գլուխ անցած ֆաշիզմի վտանգի մասին:
