ՀՍՀ/«ԶԱՆԳԵԶՈՒՐ»
«ԶԱՆԳԵԶՈՒՐ», երկօրյա թերթ: ՀԿԿ Գորիսի շրջկոմի, աշխատավորների դեպուտատների Գորիսի շրջանային և քաղաքային սովետների օրգանը: Հրատարակվում է 1965-ից, Գորիսում: Մասսայականացնում է կուսակցության և կառավարության որոշումները, լուսաբանում շրջանի կոլտնտեսականների և բանվորների աշխատանքը, տարածում առաջավոր փորձը, ընդհանրացնում սոցիալիստական մրցության արդյունքները: Տպագրում է գիտական և մշակութային նյութեր, ծանոթացնում միջազգային իրադարձություններին: Տալիս է առողջապահական, իրավաբանական խորհուրդներ, մարզական լուրեր: Գրական բաժնում ներկայացնում է շրջանի երիտասարդ ստեղծագործողներին: «Զ.» հաջորդել է «Կարմիր Զանգեզուր» (1934—38-ին), «Ստալինյան դրոշով» (1938—41, 1945—56-ին), «Որոտան» (1956—62-ին), «Զանգեզուր» (1962—65-ին, միացյալ` Գորիսի, Սիսիանի, Ղափանի շրջանների համար) թերթերին: 1974-իե, հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ «Զ.» պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
