ՀՍՀ/«ԶԱՐԹՈՆՔ» ՕՐԱԹԵՐԹ ՍՏԱՄԲՈՒԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԶԱՐԹՈՆՔ», գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ: Հրատարակվել է Ստամբուլում, 1932—33 ին: Խմբագիր` Բ. Շամլյան: Ունեցել է գրական, գեղարվեստական, երգիծական, գիտական, թատերական լուրերի բաժիններ: Լուսաբանել է Թուրքիայի և այլ գաղթավայրերի հայկ. կյանքը, միջազգային իրադարձությունները: Զգալի տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի գրողներին ու մշակույթի գործիչներին, քաջալերել հայրենադարձությունը, վերաշինաց միությունների գործունեությունը: Տպագրել է ականատեսների տպավորությունները Սովետական Հայաստանի տնտ. և մշակութային վերելքի մասին: Թերթոնով հրատարակել է Ա. Բակունցի «Խաչատուր Աբովյան» գործը, Ե. Օտյանի «Տասերկու տարի Պոլսեն դուրս» վեպը, թարգմանություններ ռուս և եվրոպական գրականութունից:
