ՀՍՀ/«ԶԱՐՅԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԶԱՐՅԱ» («Заря», «Արշալույս»), մարքսիստական գիտաքաղ. հանդես: Հրատարակել է 1901—02-ին, Շտուտգարտում` «Իսկրա» թերթի խմբագրությունը: Պրոպագանդել է մարքսիստական գաղափարները, քննադատել նարոդնիկությունը, «լեգալ մարքսիզմը», բերնշտեյնականությունը և միջազգային օպորտունիզմի մյուս հոսանքները: «Զ.»ում են տպագրվել Վ. ի. Լենինի «Զեմստվոյի հալածիչները և լիբերալիզմի Հաննիբալները», «Ռուսական սոցիալ-դեմոկրատիայի ագրարային ծրագիրը», «Պատահական դիտողություններ», «Ներքին տեսություն» և այլ գործերը, ինչպես նաև Գ. Վ. Պլեխանովի «Մեր քննադատների քննադատությունը, պր. Պ. Ստրուվեն հասարակության զարգացման մարքսյան տեսության քննադատի դերում», «Gant-ը Կանտի դեմ, կամ Բերնշտեյնի հոգևոր կտակը» հոդվածները:
