ՀՍՀ/«ԶԱՐՅԱ ՎՈՍՏՈԿԱ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԶԱՐՅԱ ՎՈՍՏՈԿԱ» («Заря востока», «Արեելքի արշալույս»), օրաթերթ: Վրաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, Վրացական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների սովետի օրգանը (1936-ից): Հրատարակվում է 1922-ից որպես Անդրկովկասի երկրամասի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության օրգան, Թբիլիսիում: Կոմունիստական շինարարության խնդիրների հաջող կատարման գործում հանրապետության աշխատավորներին մոբիլիզացնելու, բեղմնավոր գործունեության համար և հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1957):
