ՀՍՀ/«ԶԵՓՅՈՒՌ ՀԱՅՐԵՆՅԱՑ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԶԵՓՅՈՒՌ ՀԱՅՐԵՆՅԱՑ», բանասիրական, գիտահանրամատչելի կիսամսյա (նաև ութօրյա և տասնօրյա) հանդես: Հրատարակվել է Կ. Պոլսում, 1862—67-ին: Խմբագիր Մ. Գաբամաճյան: Լույս է տեսել նաև «Զեփյուռ» վերտառությամբ` ընդհատումներով: Տպագրել է գիտական, բարոյախոսական, առողջապահական, լուսավորության թեմաներով հոդվածներ. բանաստեղծություններ, թատերգություններ, զվարճալիքներ: Որպես հանդեսի հավելված լույս է ընծայել Ն. Մեզբուրյանի «Երկրագործական քիմիաբանության և երկրաբանություն» գրքույկը և Վ. Հյուգոյի «Դատապարտյալի մը վերջին օրը» ստեղծագործությունը:
