Jump to content

ՀՍՀ/«ԶԻԳՖՐԻԴԻ ԳԻԾ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԶԻԳՖՐԻԴԻ ԳԻԾ», գերմանական պաշտպանական ամրությունների համակարգ: Կառուցվել է 1936—40-ին` Հոլանդիայից մինչև Շվեյցարիա ընկած սահմանային գոտում: Ընդհանուր երկարությունը կազմում էր մոտ 500 կմ` 35—75 կմ խորությամբ: Համակարգն ուներ ավելի քան 16 հզ. վերերկրյա և ստորերկրյա պաշտպանական կառույցներ (կրակակետեր, հրամանատարական դիտակետեր, պատսպարաններ և հակատանկային արգելքներ): «Զ. գ.» պետք է ելակետ ծառայեր հարձակման համար, հնարավորություն տար զորքերին մանևրելու, իսկ հարկ եղած դեպքում` պաշտպանվելու: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939—1945) հետո դաշնակցային զորքերը հիմնովին ավերեցին «Զ. գ.»ի վերերկրյա շինությունները, իսկ ստորերկրյա կառույցների մի մասը պահպանվել և օգտագործվում է ռազմ, նպատակով: