ՀՍՀ/«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՊՈԶԻՑԻԱ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՊՈԶԻՑԻԱ, ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարում (1919) ռազմական շինարարության հարցում կուսակցության քաղաքական գծի դեմ հանդես եկած պատգամավորների խումբ: «Զ. օ.»ի խմբի մեջ էին Վ. Մ. Սմիոնովը, Գ. Ի. Սաֆարովը, Գ. Լ. Պյատակովը, U. Ս. Բուբնովը, Ե. Յարոսլավսկին, Վ. Գ. Սորինը, Կ. Ե. Վորոշիլովը, Ա. Ֆ. Մյասնիկյանը և ուրիշներ: Համագումարում ռազմ, հարցի վերաբերյալ ՌԿ(բ)Կ ԿԿ-ի անդամ Գ. Յա. Սոկոլնիկովի զեկուցման մեջ հիմնավորվում էին կանոնավոր, կենտրոնացված, կարգապահ կարմիր բանակի ստեղծման սկզբունքները և մեթոդները: «Զ. օ.» հանդես էր զալիս բանակում երկաթյա կարգապահություն մտցնելու, հին զինվորական մասնագետների փորձն օգտագործելու դեմ` պաշտպանելով բա նակի կառավարման և պատերազմը վարելու պարտիզանական մեթոդները: «Զ. օ.» սխալ հայացքներ ուներ նաև բանակում տարվող կուսակցական աշխա տանքների վերաբերյալ, առաջարկում էին ընդլայնել սկզբնական կուսկազ մակերպությունների իրավունքները` նրանց վերապահելով ամբողջ մարտա կան գործունեության ղեկավարումը, վերացնել քաղօրգանները, ստեղծել բանա կային կուսկոմիտեներ: Մարտի 21-ին ռազմ, հարցը քննարկվեց համագումարի փակ նիստում, որտեղ մտքերի փոխանակության ժամանակ «Զ. օ.»ի կողմից ելույթներ ունեցան Կ. Ե, Վորոշիլովը, Գ. Ի. Սաֆարովը, Վ. Մ. Սմիոնովը և ուրիշներ, նրանց դեմ` Վ. Ի. Լենինը, Ս. Ի. Օկուլովը, Ի. Վ. Ստալինը և Գ. Յա, Սոկոլնիկովը: Առաջին քվեարկությունից հետո (որի արդյունքները չգոհացրեց համագումարին) ընտրվեց հաշտարար հանձնաժողով, և հաջորդ օրը (մարտի 23-ին) Ե. Յարոսլավսկին համագումարին զեկուցեց, որ հանձնաժողովը միաձայն հան գել է որոշման` շտկումներ և լրացումներ մտցնել համագումարի կողմից իբրև հիմք ընդունված թեզիսներում: Ռազմ, հարցի վերաբերյալ բանաձևը երկրորդ քվեար կության ժամանակ համագումարի կողմից ընդունվեց միաձայն (մեկ ձեռնպահ): Որոշվեց` բանակում կուսակցական-քաղաքական աշխատանքները ղեկավարելու համար ստեղծել հանրապետության Ռազմահեղափոխակսւն խորհրդի քաղբաժին: Դատապարտելով «Զ. օ.ի խմբի սխալ առաջարկությունները` համագումարը միաժամանակ հաշվի աոավ այն դրականը, որ կար նրանց ելույթներում:
Գրկ. Ленинский сборник XXXVII, M., 1970 Восьмой съезд РКП(б). Протоколы, М.,1959 Данилевский А. Ф..В.И. Ленин и вопросы военного строительства на VIII съезде РКП(б), М., 1964.
