Jump to content

ՀՍՀ/«ԶՈՆԴ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԶՈՆԴ», սովետական ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանում: «Զ.»երը արձակվել են 1964-ից և նախատեսված էին տիեզերական տարածության ուսումնասիրման և հեռավոր տիեզերական թռիչքների տեխնիկայի մշակման համար: Արձակվել են «Զոնդ-1» (2 ապրիլի, 1964), «Զոնդ-2» (3 նոյեմբ., 1964), «Զոնդ-3» (18 հուլիսի, 1965), «Զոնդ-4» (2 մարտի, 1968), «Զոնդ-5» (15 սեպտ,, 1968), «Զոնդ-6» (10 նոյեմբ., 1968), «Զոնդ-7» (8 օգոստ., 1969), «Զոնդ-8» (20 հոկտ., 1970) կայանները: