Jump to content

ՀՍՀ/«ԶՎՅԵԶԴԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԶՎՅԵԶԴԱ» («Աստղ»), բելոռուսերեն օրաթերթ: Լույս է տեսնում 1917-ից (մինչև 1925-ը ռուսերեն, 1925—27-ին` բելոռուսերեն), Մինսկում: Բելոռուսիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, Բելոռուսական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների սովետի օրգանն է: Թերթի կազմակերպիչներն ու առաջին խմբագիրներն էին Մ. Ֆրունզեն և Ա. Մյասնիկյանը: Ակտիվ դեր է խաղացել սովետական կարգերի հաստատման պայքարում և առաջին հնգամյակների տարիներին (1929—41): Գերմանա-ֆաշիստական օկուպացիայի տարիներին (1941—44) գործել է ընդհատակում: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով (1967):