Jump to content

ՀՍՀ/«ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉ», գործարան Երևանում, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1944-ին: Ունի ձուլման, դրոշմման, մեխանիկական (И 1, 2), գործիքաշինական և այլ արտադրամասեր: Թողարկում է ԱՕԼ, Ա O ԼԲ, ՏՈՒ, ԱՎ և այլ մակնիշի մոտ 3000 տարատեսակ էլեկտրաշարժիչ: 1973-ից գործարանը յուրացրել է 4 Ա-63 մակնիշի էլեկտրաշարժիչի արտադրությունը, որը տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով համապատասխանում է համաշխարհային ստանդարտին: Թողարկվող արտադրանքը կիրառվում է ժողտնտեսության տարբեր բնագավառներում և կենցաղում: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր հանրապետություններ, նաև արտասահմանյան 13 երկիր (ԱՄՆ, Ճապոնիա, Անգլիա, Կուբա, Հարավսլավիա ևն):