ՀՍՀ/«ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔ»
Արտաքին տեսք
< ՀՍՀ
«ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔ», արտադրա-տեխնիկական միավորում Երևանում, սարքաշինության, ավտոմատացման միջոցների ու կառավարման համակարգերի ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1973-ին: Ներառում է Երևանի սարքաշինական (1973-ից N 1 արտադրություն), էլեկտրաճշգրիտ սարքերի (1973-ից N 2 արտադրություն), ինչպես նաև Սարքերի և ավտոմատիկայի տարրերի հատուկ կոնստրուկտորական բյուրոն: 1975-ին միավորման ձեռնարկություններում արտադրվել են ավելի քան 40 անուն սարքեր, ավտոմատացման միջոցներ և 12 անուն կուլտուր-կենցաղային ապրանքներ: Հիմնական արտադրատեսակներն են՝ վոլտմետրը, միլիվոլտմետրը, միկրոամպերմետրը, հոսանքաչափը, լոգոմետրը: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ բոլոր տնտ. շրջանները, արտասահմանյան 35 երկիր:
