Jump to content

ՀՍՀ/«ԷԼԵԿՏՐՈՆ» ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷԼԵԿՏՐՈՆ», Երկրի արհեստական արբանյակների սովետական երկու հետազոտական համակարգերի անվանում: Դուրս են բերվել, ըստ բարձրության, տարբեր ուղեծրեր, մեկ կրող հրթիռով, Երկրի ռադիացիոն գոտու ներքին և արտաքին զոնաների միաժամանակյա հետազոտման նպատակով: Առաջին այդպիսի համակարգը («Է-1» և «Է-2») արձակվել է 1964-ի հունվ. 30-ին: 1964-ի հուլիսի 11-ին արձակվել է երկրորդ համակարգը («Է-3», «Է-4»): «Է.»ի միջոցով ստացվել են տվյալներ Երկրի մագնիսական դաշտի ռադիացիոն գոտու մասին: