ՀՍՀ/«ԷԼԵԿՏՐՈՆ» ԳՈՐԾԱՐԱՆ
«ԷԼԵԿՏՐՈՆ», գործարան Երևանում, էլեկտրոնային հաշվողական մեքենաներ արտադրող ձեռնարկություն: Հիմնադրվել է 1961-ին: 1962-74-ին թողարկել է Հրազդան-2», «Հրազդան-3», «ՎՆԻԻԷՄ», «Նաիոի-1», «Նաիրի-2», «Նաիրի-3» և այլ մակնիշի էլեկտրոնային հաշվողական մեքենաներ (ԷՀՄ): 1977-ից սկսվել է նաև «Նաիրի-4» ԷՀՄ-ի սերիական արտադրությունը: 1974-ին գործարանի բազայի վրա կազմավորվել է «էլեկտրոն» հայկ. արտադրական միավորումը («էլեկտրոն» ՀԱՄ), որը ներառում է էջմիածնի գործարանը, Երևանի և Ղափանի մասնաճյուղերը ևն: Թողարկվող արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ տարբեր շրջաններ և Լեհաստան («Նաիրի-2»): Միութենական և միջազգային ցուցահանդեսներում և տոնավաճառներում (1964-ին՝ ՍՍՀՄ ԺՏՆՑ-ում, 1970-ին՝ Լայպցիգում, 1971-ին՝ Բաղդադում, 1973-ին՝ Աան-Պաուլուում), արտադրանքն արժանացել է ոսկե և արծաթե մեդալների ու դիպլոմների:
