Jump to content

ՀՍՀ/«ԷԿՈՆՈՄԻԶՄ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷԿՈՆՈՄԻԶՄ», օպորտունիստական հոսանք ռուսական սոցիալ-դեմոկրատիայում: Առաջացել է XIX դ. վերջերին և ХХ դ. սկզբին: «Է.»ի առաջացումը Ռուսաստանում պայմանավորված էր մի շարք գործոններով, բանվորական շարժման մեջ բուրժ. ազդեցության մեծացում, պրոլետարիատի տարասեռ կազմ ևն: «Է.»ի ուժեղացմանը նպաստում էր նաև մարքսիստ գործիչների զգալի մասի՝ բանտերում և աքսորավայրերում գտնվելը: «Էկոնոմիստների» լիդերներն էին Ս. Ն. Պրոկոպովիչը, Ե. Դ. Կուսկովան, Բ. V Կրիչևսկին, Ա. Ս. Մարտինովը և ուրիշներ, տպագիր օրգաններն էին «Ռաբոչայա միսլ» («Рабочая мысль», 1897—1902) թերթը և «Ռաբոչեե դելո» («Рабочее дело», 1899—1902) ամսագիրը: «Էկոնոմիստները» ժխտում էին բանվորական շարժման մեջ մարքսիստական հեղափոխական տեսության և բանվոր դասակարգի հեգեմոնիայի դերը, ինքնուրույն քաղ. կուսակցության անհրաժեշտությունը, բանվորներին կոչ էին անում սահմանափակվել տնտ. պահանջներով, քաղ. պայքարը համարում էին լիբերալ բուրժուազիայի գործը: «Է.» միջազգային օպորտունիզմի՝ ռևիզիոնիզմի ռուս, տարատեսակն էր: Նրա ջախջախման գործում վճռական դեր խաղացին Վ. ի. Լենինի «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների բողոքը» (1899) և «Ինչ անել» (1902) աշխատությունները:

Գրկ. Լենին Վ. Ի., Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների բողոքը, Երկ., հ. 4: Նույնի, Հետընթաց ուղղություն ռուսական սոցիալ-դեմոկրատիայի մեջ, նույն տեղում: Նույնի. Մեր շարժման կենսական խնդիրները, նույն տեղում: Նույնի, Ինչից սկսել, Երկ., հ. 5: Նույնի, Ինչ անել, նույն տեղում: