Jump to content

ՀՍՀ/«ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ԴՈԿՏՐԻՆԱ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

«ԷՅԶԵՆՀԱՈՒԵՐԻ ԴՈԿՏՐԻՆԱ» («էյզենհաուեր-Դալլեսի դոկտրինա»), ԱՄՆ-ի արտաքին-քաղաքական ծրագիր (կոնգրեսի բանաձև), որը պրեզիդենտին իրավունք է վերապահում զինված ուժեր օգտագործելու Մերձավոր և Միջին Արևելքի շրջանում՝ «միջազգային կոմունիզմի վերահսկողության տակ գտնվող» որևէ երկրի «ագրեսիվ» ոտնձգությունների դեպքում: Ստորագրել է Դ. Էյզենհաուերը 1957-ի մարտի 9-ին: «Է. դ.», որի մշակմանը մասնակցել է պետ. քարտուղար Զ. Ֆ. Դաչեսը, ըստ էության գաղութային էքսպանսիայի և, առաջին հերթին, արաբների ազգային-ազատագրական շարժումները ճնշելու գործիք է: «Է. դ.» գործնականում դրսևորվեց Սիրիայում (1957) իմպերիալիստական դավադրությունների, Լիբանանում (1958) ԱՄՆ-ի զինված միջամտության, Եգիպտոսի, Սիրիայի և Հորդանանի դեմ՝ 1967-ի իսրայելական ագրեսիայի բացահայտ պաշտպանության ժամանակ: ՍՍՀՄ բազմիցս նշել է «Է. դ.»ի վտանգը ընդհանուր խաղաղության համար: