ՀՍՀ/«ԷՆԵՐԳԱՑԱՆՑՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
«ԷՆԵՐԳԱՑԱՆՑՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ, էներգետիկ համալիրների և էլեկտրական ցանցերի, հոկտեմբերյան հեղափոխության շքանշանակիր, համամիութենական պետական նախագծային-հետախուզական և գիտահետազոտական հիմնարկություն: Հիմնադրվել է 1963-ի հունվարին, Երևանում, «Հիդրոէներգանախագիծ-ինստ-ի հայկ. բաժանմունքի բազայի վրա: Հիմնական խնդիրներն են. ՀՍՍՀ-ում էներգետիկայի հեռանկարային զարգացման գիտական հիմնավորումն ու նախագծումը, էլեկտրական և ջերմային էներգիաների արտադրության և սպառման հեռանկարային հաշվեկշռի գիտական հիմնավորումն ու կազմումը: Կատարում է էլեկտրացանցերի շինարարության մեջ նոր նյութերի և սարքավորումների կիրառումն ապահովող հետազոտական, էներգահամալիրների աշխատանքի տարբեր պայմաններում էլեկտրամատակարարման հուսալիությունն ապահովող գիտահետազոտական, քաղաքի և գյուղի էներգետիկական նախագծման աշխատանքներ: 1973-ից «Է.» նաև Սարատովի մարզի էներգահամալիրի գլխավոր նախագծային կազմակերպությունն է: 1974-ին ինստ-ին կից ստեղծվել է փորձնական գործարան:
Ս. Խաչատրյան
